|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը հայտարարություն է տարածել.
«Հարգելի՛ դատավորներ,
Հասարակության քաղաքական համակարգում դատարաններն ունեն կարևոր դերակատարություն և պատահական չէ, որ դատարանների դիրքորոշումը հաճախ է առաջացնում գործադիր իշխանության զայրույթը, հակադրությունը, իսկ առանձին դեպքերում նաև՝ կատաղի դիմադրությունը: Դատական իշխանության նկատմամբ բռնությունը և դրա կոչերը ծնվում են գործադիր և օրենսդիր իշխանության թուլությունից, դատական համակարգը՝ իրավունքի սկզբունքների հիման վրա բարեփոխելու սեփական անկարողությունից:
Այսօր հայկական դատական իշխանությունը գտնվում է ինքնապաշտպանության վիճակում: Հարգելի՛ դատավորներ, միայն ինստիտուցիոնալ ինքնապաշտպանական բնազդը կօգնի Ձեզ հաղթահարելու այս բարդ օրերը: Ցավոք, Ձեզ ոչ ոք այսօր չի օգնի, ձեր անվտանգությունը ոչ ոք չի ապահովի: Բայց Դուք ունեք մեծ իշխանություն ... :
Այս օրը հաղթահարելու դեպքում մենք կունենանք ուժեղ և, իրոք, անկախ դատական իշխանություն, դուք կվերականգնեք իրավաբանների կարիերայի ամենացանկալի պաշտոնի՝ դատավորի պաշտոնի կորսված հեղինակությունը:
Աջակցում եմ Սերժիկ Ավետիսյանին, Ալիկ Ազարյանին, Դավիթ Գրիգորյանին ... (անկախ որևէ գործով կայացված որոշմանը) Սա արդեն լիովին այլ իրավիճակ է:
Միանում եմ ՄԻՊ -ի հայտարարությանը: Ի դեպ, վերջին տարիներին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այսքան «ողնաշարով» չի եղել, այսքան դիպուկ ու խիզախ չի եղել»։