Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրեցին ժողովրդական շարժման։ Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում։
«ՀՀ հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ։
Պահը պատասխանատու է։
Ինչպես գիտեք, մի քանի ժամ առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հրաժարական տվեց։
Սրանից մի քանի շաբաթ առաջ սկսվեց քաղաքացիական շարժում։ Այդ շարժումը շատ արագ վերածվեց քաղաքական շարժման, եւ ուզում եմ նշել գոհունակությամբ, որ շարժման առաջնորդները եւ շարժման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը որդեգրեցին եւ առաջնորդվեցին շատ կարեւոր սկզբունքով՝ ցույցերը, հանդիպումները, միտինգները վարել խաղաղ ճանապարհով։
Սա ոչ միայն խելացի մարտավարություն է, այլ սկզբունքային խնդիր է, որովհետեւ մեր ազգը, մեր ժողովուրդը, ինչքան էլ որ խորը լինի մեր դժվարությունները, խնդիրները, որոնք մեր առջեւ դրված են, միեւնույն է՝ առճակատումը եւ հակազդեցությունն այս կամ այն կողմից անթույլատրելի է։
Իհարկե, բոլորս էլ գիտենք, եւ սրա մասին բազմիցս խոսել ենք, որ երկրում կան բազմաթիվ խնդիրներ։ Խնդիրներ, որոնք սոցիալական են, խնդիրներ, որոնք կապված են անհանդուրժողականության հետ, խնդիրներ, որոնք կապված են նաեւ կոռուօցիայի երեւույթների հետ։ Եւ տարիների ընթացքում մեր ժողովրդի ներսում հավաքվել եւ կուտակվել է չբավարարվածության զգացում։ Տարիների ընթացքում ժողովրդի եւ, մասնավորապես, երիտասարդների շրջանում հավաքվել էհստակ պատկերացման բացակայություն ապագայի նկատմամբ, եւ հույսի ու հավատի։ Թվում է՝ այս գործոնները նյութական չեն, ուղղակիորեն կապված չեն տնտեսական աճի եւ ցուցանիշների հետ, սակայն մեզանից յուրաքանչյուրը իր անձնական կյանքում օրեցօր զգացել է այդ ճնշումը։
Եւ ինչպես ասեցի, կուտակված դժգոհությունը, ապագայի նկատմամբ վստահության բացակայությունը հանգեցրեցին ժողովրդական շարժման։
Ինչպես գիտեք, ես առավոտյան հրավիրեցի Հանրապետության քաղաքական ղեկավարությանը, Արցախի նախագահին եւ վեհափառ տիրոջը, որտեղ քննարկվեցին այս պահի քաղաքական իրավիճակը եւ նայելով վաղվա օրվանը։ Վաղը՝ ապրիլի 24-ը, մեր ազգային սգո, մեր ազգային միասնության եւ պայքարի օրն է։ Եւ իհարկե, անթույլատրելի կլիներ, եթե վաղը մեր միասնության, ազգային ողբերգության օրը գոնե մեկ կաթիլ հայկական արյուն թափվեր։ Եւ այս էր մեր այսօրվա հանդիպման նպատակը եւ նյութը։
Հանդիպման արդյունքում ձեւավորվեց կոչ ՀՀ քաղաքացիներին, Արցախի քաղաքացիներին եւ մեր ողջ սփյուռքին, որի հիմնական դրույթնները գիտեք․
Իրադարձությունները, որոնք տեղի ունեցան, հաստատեցին մեկ անգամ եւս, որ մեր պետությունը, հայ ժողովուրդը չի սահմանափակվում միայն մեկ հանրապետության տարածքում։ ՀՀ քաղաքացիներին անհանգստացնող եւ քաղաքացիական ակտիվության դրդող խնդիրները ոչ միայն հանրապետության քաղաքացիներինն են, այլեւ Արցախի մեր հայրենակիցներինը եւ, իհարկե, սփյուռքահայերինը։ Եւ ինչպես տեսանք, փոքր պետությու, համաշխարհային ազգ ոչ միայն Երեւանում, հանրապետության ապրող քաղաքացի, այլեւ Արցախում եւ ամբողջ սփյուռքում ապրող մեր բոլոր հայրենակիցները ամեն պահ, ամեն րոպե ապրում են Հայաստանի խնդիրներով, ցավերով, եւ դրանց լուծումների ճանապարհը գտնելու հարցերով։
Կրկին ուզում եմ վերադառնամ առավոտվա հանդիպմանը։ Հանդիպումից հետո անմիջապես փոխվարչապետ Կարեն Կարապետյանն այցելեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, իր հետ զրույց ունեցավ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանը եւ իր պատգամավոր գործընկերներն ազտա արձակվեցին։ Եւ մի քանի ժամ անց վարչապետը հրաժարական տվեց։
Մեր ժողովուրդը հսկայական հնարավորություններ ունի, խնդիրն այն է՝ կկարողանա՞նք բոլորս միասին նախարարից մինչեւ պարզ շինարար այդ եռանդը եւ հնարավորությունը կյանքի կոչելու։
Բազմիցս ասել եմ, որ շատ գործընկերներ, մտավորականներ, գործարարներ այստեղ, թե սփյուռքում նշել են այն հասկայական պոտենցիալը, որ մեր ժողովուրդն ունի։ Ժամանակն է, որ այդ պոտենցիալը կյանքի կոչվի։
Մենք ի վիճակի ենք օրինակ լինել բազմաթիվ ժողովուրդների եւ ազգերի ու պետությունների համար, որովհետեւ մեր ներքին, ընտանեկան խնդիրները կորղ ենք լուծել պարզ երկխոսությամբ, իրար հարգելով։ Սա իրոք պատմական պահ է։ Որպեսզի կարողանանք գնահատել ոչ միայն մեր անցած հաղթանակները, հաջողությունները, այլ նաեւ ուշադիր հետեւենք անցած 26 տարիների ամբողջ ընթացքին եւ կարողանանք գնահատել, թե որտեղ եւ ինչպես սխալներ գործեցինք։ Եւ իհարկե, այս պահին քաղաքական բոլոր ուժերի իմաստնության, պատրաստակամության, եւ հայրենասիրության հիման վրա ստեղծենք նոր Հայաստան, ստեղծենք նոր տեսլական, ներգրավենք ողջ հայ ժողովրդին։ Հայրենիքի կառուցման, հայրենիքի հաջողության եւ ապագա հաղթանակների գործում։ Որպեսզի որեւէ հայ այս գործընթացից դուրս չմնա։ Եւ յուրաքանչյուրը մեզնից իր մասը բերի, մաս կազմի եւ զգա, որ պատասխանտու է, մեր մեծ ժողովրդի քաղաքացի է։
Վաղը բոլորս միասին Երեւանում, Գյումրիում, Արցախում, Լոս Անջելեսում, Մոսկվայում, բոլորս դուրս գանք այն հավատով, որ չկա խնդիր, որ միասին չլուծենք։ Այսօր մեր բոլորի ձեռքերում է հնարավորությւոնը, թե ինչպիսի Հայաստան ենք կառուցելու վաղը։
Կառուցել ենք Հայաստան, որտեղ սահմանին կանգնած զինվորը իրեն վստահ է զգալու։
ԿԿարողանա՞նք կառուցել Հայաստան, որտեղ յուրաքանչյուր մարդ կունենա աշխատանք, եւ կկարողանա արժանապատիվ կերպով հոգալ ընտանիքի կարիքները, որտեղ ուսանողը լինի նախեւաջժռաջ քաղաքացի, եւ ուսանող, գիտելիքով ծարավ եւ վստահ ապագային։ Որտեղ ոչ միայն արտագաղթը բացառվի, այլ, ընդհակառակը, մեր հայրենակիցները վստահ, որ ապագան պայծառ է, սկսեն վերադառնալ իրենց հայրական տուն։
Կարծում եմ՝ սա է մեր երազանքը, եւ ի վիճակի ենք այդ երազանքը իրականություն դարձնել։
Յուրաքանչյուրը վստահ լինի, որ այնը լսելի է, իր ձայնը տեղ ունի, իր քվեարկության ձայնը անվերապահորեն իր նշանակությունն ու արժեքն է ունենալու, իր արդար ձայնը արդար ձեւով հաշվի է առնված ընտրությունների ժամանակ։
Եկել է ժամանակը նոր Հայաստան կառուցելու։ Եկել է ժամանակը նոր հայրենիք կառուցելու բոլոր հայերի համար։