Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ռոբերտ Քոչարյանի անձնական վարկանիշը 2.5 տոկոս է` համաձայն Ահարոն Ադիբեկյանի ղեկավարած «Սոցիոմետր» կենտրոնի:
Քոչարյանի համախոհների շրջանում լուրջ բացասական տրամադրություններ ստեղծվեցին նրա՝ իշխանությունից հեռանալուց հետո: «Բավականին բացասական տեղեկատվական ֆոն ստեղծվեց` կապված ընտանիքի տնտեսական-ֆինանսական գործունեության հետ, որը նա չկարողացավ բավականին հստակ հերքել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ա. Ադիբեկյանը:
Նա ասաց, որ նախկինում Քոչարյանը համարվում էր Արցախյան ազատամարտի կարեւոր դեմքերից մեկը, իսկ այժմ այդ ռեսուրսը` Արցախյան հարցը, նա չի կարող օգտագործել իշխանության գալու համար:
Մյուս կողմից էլ` իշխանության ինքնուրույն չեն գալիս, այլ հենվում են որեւէ կառույցի վրա: Եվ դեռ հարց է, թե արդյո՞ք այդ կառույցը` իշխանական փոքր խումբը, որ որոշում է մեր ճակատագիրը, ցանկանում է Քոչարյանին աջակցել իշխանության գալու հարցում: