Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի գործող նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը շաբաթվա ընթացքում բարձրացել է 8,5 տոկոսային կետով՝ հասնելով 33,5 տոկոսի։ Այս մասին է վկայում Elabe սոցիոլոգիական ծառայության անցկացրած հարցումը, որի արդյունքները երեքշաբթի երեկոյան ցուցադրել է BFM հեռուստաալիքը. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մակրոնի ամենահավանական մրցակիցն առաջին փուլում և երկրորդ փուլի թեկնածու Մարին Լը Պենը՝ «Ազգային միավորում» կուսակցությունից, ըստ հարցման, ունի 15%-ը ձայն։ Բայց եթե Լը Պենը մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է իր վարկանիշի 2 տոկոսը, ապա «Անզուսպ Ֆրանսիա» ձախ շարժման ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելանշոնը, ընդհակառակը, հավաքել է 0,5 տոկոս և 13 տոկոսով զբաղեցնում է երրորդ տեղը։
Չորրորդ տեղում Էրիկ Զեմուրն է՝ աջակողմյան «Ռեկոնկիստա»-ի թեկնածուն՝ 11%-ով:
Իլ դե Ֆրանս մետրոպոլիայի շրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, որն առաջադրումից հետո առաջին ամիսներին համարվում էր Մակրոնի գլխավոր մրցակիցը, այժմ կարող է հույս դնել քաղաքացիների միայն 10,5%-ի աջակցության վրա:
«Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Յանիկ Ջադոտը, որը վերջին շաբաթվա ընթացքում ակտիվորեն մասնակցում է Ուկրաինային աջակցող և Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության դեմ ակցիաներին, կորցրել է 1,5 տոկոսային կետ․ հարցվածների 5%-ն է պատրաստ քվեարկել նրա օգտին:
Մյուս վեց թեկնածուները 4%-ից պակաս ձայն ունեն։
Երկրորդ փուլում պատկերը նույնպես զգալիորեն փոխվել է. ուկրաինական օրակարգի ֆոնին, որը գրեթե ստվերում է այլ թեմաներ, Մակրոնի վերընտրվելու շանսերը նկատելիորեն աճել են. Մակրոնի և Լե Պենի «մենամարտի» դեպքում նրանց միջև ձայները կբաշխվեն երկրի գործող ղեկավարի օգտին՝ 61 տոկոս՝ 39 տոկոսի դիմաց։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով՝ ապրիլի 10-ին և 24-ին։