կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-05 23:17
Առանց Կատեգորիա

ԱՌԱՎՈՏ. ''Մի քիչ աշխատելու" հնարավորություն չտալ

ԱՌԱՎՈՏ. ''Մի քիչ աշխատելու" հնարավորություն չտալ
«Ջհանգիրյան Գագոյի՝ զինդատախազ աշխատած տարիներին կար հետեւյալ արտահայտությունը, ասենք՝ ենթադրում էր, թե «այսինչ զինծառայողը ոնց  որ թե հանցագործ է, դուրս չի գալիս, ոնց որ թե սա է մեղավորը», հանձնարարվում էր, որպեսզի հրամանատարը կալանք հայտարարի. «Մի քիչ աշխատենք»: Հրամանատարն էլ, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա, մի երեք օր կալանք է հայտարարում, որպեսզի «մի քիչ աշխատեն», այսինքն՝ զինծառայողին մեկուսացնում էին, որպեսզի նրա հետ կարողանային «մի քիչ աշխատել», իսկ դա ի՞նչ է  նշանակում, ի՞նչ պիտի անեն մեկուսացվածին՝ շորերը պիտի հանեն, պիտի ծեծեն, պիտի պարտադրեն, որպեսզի խոստովանի արածը կամ չարածը: Դրա համար դուք  հիմա պետք է շատ զգույշ լինեք, որպեսզի ոչ մի դրսի կառույցի հնարավորություն չտաք զինծառայողի վրա «մի քիչ աշխատելու», իսկ նմա հոդվածներն այդ հնարավորությունը տալիս են»,- ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյան: