Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 4-ին ադրբեջանցի «էկոակտիվիստները» թույլ չեն տվել ՀՀ-ից Արցախ խաղաղ բնակիչների վերադարձը։
Տեղում ադրբեջանցիների գործողությունների պատճառով վատացել է մեքենայում գտնվող 27 քաղաքացիներից 4-ի ինքնազգացողությունը, նրանց ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ՝ ԹՇՆԱՄՈՒ ՇՏԱՊՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՎ ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ։
Երեկվանից ադրբեջանցիք սոց. հարթակներում և լրատվամիջոցներում թմբկահարում են այս դրվագը՝ ներկայացնելով այն որպես հումանիստական քայլ, Ադրբեջանի պատրաստակամություն՝ ծառայելու «իր բոլոր քաղաքացիներին»՝ անկախ ազգային պատկանելիությունից և իհարկե որպես ընթացքի մեջ գտնվող «ինտեգրացիոն գործընթացի» դրսևորում։
Թշնամին անում է այն, ինչ բխում է իր շահերից ու նպատակներից։ Իսկ թշնամու նպատակներում, գործողություններում և գործելաոճում ոչինչ չի փոխվել. վերջնականորեն բռնազավթել և հայաթափել Արցախը՝ զուգահեռ ապահովելով «հանցագործների դեմ և իր իրավունքների վերականգնման համար պայքարող և ինտեգրացիա իրականացնող պոպուշ Ադրբեջանի» կերպարակերտման տեղեկատվական ֆոնը։ Ոչ մի խաղաղություն, ոչ մի խաղաղ համակեցություն։
Հիմա հարցեր մեզ։
Լավ իմանալով թշնամուն՝ մի՞թե դժվար էր կանխատեսել նրա քայլերը և հնարավորություն չտալ իրավիճակն ու տեղեկատվությունը գլխիվայր շրջելու և ի շահ իրեն ներկայացնելու։
Ստեփանակերտից դեպքի վայր մեր շտապօգնության մեքենան կարող էր հասնել րոպեների ընթացքում։ Ի՞նչն էր խանգարում դա անել։ Ինչո՞ւ դա չարվեց։ Ինչո՞ւ սեփական անգործությամբ և կարճամտությամբ (դեռ չեմ ուզում հավատալ, որ դիտավորությամբ է դա արվել) թշնամուն դարձնել «հումանիստ»։
Քաջատեղյակ լինելով տեղեկատվական դաշտում թշնամու գործելաոճին՝ մի՞թե դժվար էր մեր շահերից բխող անհրաժեշտ տեղեկատվական հոսք ապահովել ի սկզբանե, որը
մեզ ադրբեջանական շտապօգնության մեքենայի նկարների ու տեսանյութերի ֆոնին նվնվացողներ չէր դարձնի,
«տեսանելի» ցույց կտար դեպքը և ճանապարհի փակ լինելը, ինչն այդպես ջանադրաբար հերքում է թշնամին։
Ալվինա Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար