Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմենը կարող է դառնալ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվող նախագահի թեկնածուն. հաղորդում է ամերիկյան Politico կայքը։
Ըստ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամլո քարտուղարի` Հանթսմենը մինչև գարուն իրեն փոխարինող գտնելու խնդրանքով դիմել է Սպիտակ տանը։ Ի դեպ, մինչև Պեկինում ԱՄՆ դեսպանի պաշտոնը ստանձնելը Հանթսմենը եղել է ԱՄՆ Յուտա նահանգի նահանգապետը։
Ընդ որում, փորձագետները Հանթսմենի` Պեկինում ԱՄՆ դեսպանի նշանակման պահին նշում էին, որ այդպիսով Օբաման ցանկանում է ձերբազատվել 2012 թ. նախագահական ընտրություններում իր վտանգավոր մրցակցից։
Ըստ Politico–ի` Յուտայի նախկին նահանգապետի կողմնակիցներն արդեն ձևավորել են առաջիկա նախագահական ընտրություններում Հանթսմենի թեկնածության առաջադրման կազմակերպչական կոմիտե։
Ի դեպ, Հանթսմենը ինը զավակների հայր է: