|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այսօր Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի զինվորյալ միաբան Հոգշ․ Տ․ Մկրտիչ աբղ․ Կարապետյանի ծննդյան օրն է։ Այս մասին հայտնում է Հայր Զաքարիան։
« Հայր Սուրբը պատերազմի առաջին իսկ օրը մեկնեց Արցախ՝ զենքը ձեռքին մյուս հոգևորականների հետ Հայրենիքը պաշտպանելու համար։ Նա գնաց քաջ նախնիների կանչով ու դարձավ շատերի ոգեշնչման աղբյուրը և փրկօղակը:
Ո՞ւր է մեր եղբայրը... չգիտենք... նահատակվե՞լ է, գերեվարվա՞ծ է...: Սպասում ենք Աստծո հրաշքին և նրա վերադարձին...
Թող Աստված պահապան լինի Բաքվի բանտերում հայտնված Արցախի ռազմաքաղական ղեկավարությանը, ռազմագերիներին ու անհետ կորածներին»,- գրել է Հայր Զաքարիան։