Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Այսօրվա խայտառակ միջադեպի առթիվ ես չեմ պատրաստվում որևէ կեղծավոր կամ առավել ևս սուտ բան ասել։ Ես ներկա եմ եղել, եղել եմ բախման կիզակետերից մեկում, շատ բան տեսել եմ իմ աչքերով, շատ բան լսել եմ իմ ականջներով, անձամբ իմ նկատմամբ ոստիկանները ուժ չեն կիրառել, ինձ չեն հարվածել, նույնիսկ եղել են հարգալից։ Ես էլ փորձել եմ ուժերիս ներածին չափով հանդարտեցնել վիճակը։
ԲԱՅՑ ավելի լավ է՝ իմ նկատմամբ էլ բերետներն ուժ կիրառեին, քան անեին այն, ինչն իրենից ներկայացնում է հերթական անպատկերացնելի բարոյական անդունդը։
Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին - խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի - և դրա հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով…
Հասանք նրան, որ ստիպված ենք ԱՌԱՆՁԻՆ բերետների համեմատել Քրիստոսին չարչարող հռոմեացի զինվորների հետ։
ՀԳ. Հուսով եմ՝ ոստիկանության ղեկավարության համար ԳՈՆԵ այս միջադեպն է անընդունելի»։