|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հանձնարարականներին: Դրանից մեկը վերաբերում էր բազմազավակ և երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրներին պետական աջակցություն տրամադրելու հարցին:Վարչապետի խոսքով` առկա են հիմնավոր բողոքներ բազմազավակ և երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու ֆինանսական բեռի վերաբերյալ:
Այդ իսկ պատճառով հանձնարարվեց քաղաքաշինության պետական կոմիտեին երկու ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել անավարտ շինությունները ավարտին հասցնելու հստակ իրատեսական ժամականացույց, և այդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելու գործընթացում սոցիալական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ առաջարկություններ:
Հանձնարարվեց մարզպետներին կառավարության աշխատակազմ ներկայացնել բազմազավակ ընտանիքների վերաբերյալ տեղեկություններ, տվյալներ: Հանձնարարվեց նաև ֆինանսների, ինչպես նաև տնտեսական զարգացման նախարարներին համատեղ քննարկել և երկու ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել գործընթացի բոլոր ռիսկերը, ներկայացնել կարծիք եկամտահարկի մասին օրենքով նախատեսված բնակարանի ձեռքբերման հիպոթեքային վարկերի սպասարկման տոկոսների մարման մեխանիզմները , մարզերում հաշվառված երիտասարդ ընտանիքների բնակարանի ձեռքբերման հնարավորություններին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկեց այդ հանձնարարականում ներառել նաև պաշտպանության նախարարության շահառուներին: