|
Փոխարժեքներ
19 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.19 |
| EUR | ⚊ | € 422.02 |
| RUB | ⚊ | ₽ 5.0067 |
| GBP | ⚊ | £ 487 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
20-ամյա շարքային Նորիկ Սարգսյանը մեկն է այն հերոս տղաներից, որոնք զոհվեցին հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով: Նորիկը Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Երանոսի գյուղապետ Ապետնակ Մովսեսյանը նշեց, որ Նորիկը բազմազավակ ընտանիքի երեխա էր:
«5 եղբայր, մեկ քույր էին. եղբայրներից մեկը մահացել էր, Նորիկն էլ գնաց… Նորիկն ուրիշ տղա էր, ամեն ինչի համար պայքարող տղա էր: Այդպես էլ գնաց` մինչև վերջ պայքարելով ու դիրքը չլքելով»,- ասաց նա:
Նորիկ Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: