Փոխարժեքներ
07 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.36 |
EUR | ⚊ | € 416.1 |
RUB | ⚊ | ₽ 3.94 |
GBP | ⚊ | £ 499.15 |
GEL | ⚊ | ₾ 142.24 |
Դիտում ես հայրենի հեռուստաալիքները, եւ ակամայից տպավորություն է ստեղծվում, թե ծրագրեր կազմողներն ու պատրաստողները հիվանդ են: Աստված նրանց հետ: Բայց դժբախտությունն այն է, որ հիվանդի են վերածում նաեւ հեռուստացույցի առջեւ նստած բոլորին: Կարելի՞ է նորմալ մնալ, եթե ամեն օր նայում ու լսում ես հիմարների, հոգեգարների, ճիվաղների:
Հնարավորինս շատ շոուներ, երաժշտություն, զվարճալիքներ. թող մարդը միշտ ամբոխի մեջ լինի, այդժամ նա մտորելու կարիք չի ունենա: Հնարավորինս շատ սերիալներ: Իսկ ուղեղի սնունդ` ավելի ու ավելի քիչ:
Հեռուստատեսությունը կարող էր բարություն ուսուցանել: Բայց դա ձեռնտու չէ վաճառողներին: Նրանց անհրաժեշտ են հիմարներ ու տագնապահարներ: Հիմարներն ավելի շատ են խմում, լոտոյի տոմս գնում, քսմսվում, հավատում փորկապության, թեփի, հոտի դեմ միջոցներին: Տագնապահարներն ավելի շատ են դեղ խմում: Երկու կատեգորիաներն էլ ձեռնտու են վաճառողներին:
Արձանագրվում է լեզվի այլասերում, բառապաշարի կրճատում: Եվ հեռուստազանգվածի աճ: Ոչ թե խելքի, ոչ թե որակի, այլ զանգվածի: