կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-05-05 22:42
Առանց Կատեգորիա

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Երբ թշնամին չի հանդարտվում, նրան ոչնչացնում են

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ. Երբ թշնամին չի հանդարտվում, նրան ոչնչացնում են

Արցախում, ռազմաճակատի առաջին գծում թուրք-ադրբեջանական դիպուկահարների կողմից միայն վերջին օրերին երեք հայ զինծառայողի սպանության, եւս մեկ զինվորականի վիրավորելու ելուզակությանը անպայման պետք է հակադարձել։ Վստահ ենք, որ մեր շատ հայրենակիցներ համակարծիք կլինեն այդ տարբերակին։

Հակադարձել ասելով՝ ամենեւին նկատի չունենք պետական կառույցների կամ քաղաքական ուժերի հայտարարությամբ հանդես գալը կամ միջազգային հանրությունից, Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից պահանջելը, որ համապատասխան գնահատական տան կոնկրետ ադրբեջանական իշխանությունների անմիջական հրամանով իրականացվող նախահարձակ եւ ստոր գործողություններին։ Դրանք քայլեր են, որ ինքնըստինքյան պետք է կատարվեն։