կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-18 14:03
Քաղաքական

Փաշինյանի թիմը քարոզարշավի համար օգտագործում է TikTok-երներին. հրավիրում են ՔՊ գրասենյակ ու պայմանավորվում. AntiFake.am

Փաշինյանի թիմը քարոզարշավի համար օգտագործում է TikTok-երներին. հրավիրում են ՔՊ գրասենյակ ու պայմանավորվում. AntiFake.am

AntiFake.am-ը գրում է.

«Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանի թիմն անում է ամեն ինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ու Փաշինյանի ցածր վարկանիշը բարձրացնելու համար։ Դրա համար որոշել են օգտագործել սոցիալական բոլոր հարթակները՝ Փաշինյանի ընտրազանգվածն ավելացնելու համար։ Փաշինյանի թիմը որոշել է, որ կարելի է օգտագործել նաև TikTok-ը։ Փաշինյանի թիմակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ են կանչում հայտնի TikTok-երներին և պայմանավորվում։

AntiFake.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ օրերս «ՔՊ» գրասենյակ է այցելել բավականին շատ հետևորդներ ունեցող հայտնի «222lava» («@222lava_official») անվանումով TikTok-երը։ Նա գրասենյակ է մտել գաղտագողի, որպեսզի իրեն չնկատեն։

Գրասենյակից հեռանալուց հետո TikTok-երը տեսանյութեր է հրապարակել հայտնի իշխանական պրոպագանդիստ «Dav Rupr» մականունով երիտասարդի հետ՝ նպաստելով, որպեսզի իշխանական պրոպագանդիստը ավելացնի իր հետևորդների թիվը, ինչն աշխատել է։ TikTok-երը հայտնել է, որ եթե Dav Rupr-ի հետևորդների թիվը իր հետևորդների շնորհիվ դարձնեն 10.000, ապա իշխանական պրոպագանդիստը իրեն գումար կփոխանցի, ինչպես նաև ինքը կկարողանա մուտք գործել Ազգային ժողով և հարցազրույցներ անել։ «ՔՊ»-ում հավանաբար TikTok-երին երաշխիքներ են տվել, որ նա արտոնություն կստանա առանց Ազգային ժողովում հավատարմագրվելու մուտք գործել ԱԺ ու հարցազրույցներ անել, ինչը ԱԺ կանոնակարգերի խախտում կլինի, բայց դե հավաստիացումները իշխանական բարձր մակարդակով են, ինչու՞ չօգտվել հնարավորությունից»։

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում