կարևոր
3817 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-11 17:37
Իրավական

ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով․ Ռուբեն Մելիքյան

ՀՅԴ գործիչների ձերբակալությունները կատարվել են օրենքի ակնհայտ խախտումներով․ Ռուբեն Մելիքյան

Միայն հրապարակային տեղեկությունների վերլուծության հիման վրա կարելի է եզրակացնել, որ ՀՅԴ երեք գործիչների ձերբակալությունը կատարվել է օրենքի ակնհայտ խախտումներով։

Ինչո՞ւ: Ունենք հետևյալ փաստերը.

1) Անձինք ձերբակալվել են ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ծագած հիմնավոր կասկածի ռեժիմով (72 ժամ), այլ ոչ թե դատարան ներկայացնելու նպատակով (24 ժամ)։

2) Անձինք ձերբակալվել են ոչ թե իրավապահ համակարգին նոր հայտնի դարձած դեպքով, այլ ամիսներ շարունակ քննվող վարույթով։

3) Ձերբակալություններին նախորդել են այդ անձանց բնակարաններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությունները։

Այս փաստերից ուղիղ բխում է, որ կասկածը ԱՆՄԻՋԱԿԱՆ ԾԱԳԱԾ լինել չի կարող, քանի որ առնվազն խուզարկությունների միջնորդությունների մեջ պետք է որ բերված լինեին ինչ-որ փաստեր, որոնք էլ պետք է որ ձևավորած լինեին ինչ-որ կասկած։ Էլ չեմ խոսում այն մասին, որ կասկածը, հնարավոր է, ձևավորված է եղել ամիսներ առաջ։

Հետևաբար, 72 ժամվա ռեժիմով ձերբակալությունը ակնհայտ ապօրինի է։ Ակնհայտ է նաև, որ այն նպատակ է հետապնդում ընդդիմադիր գործիչներին անազատության մեջ պահել հնարավորինս երկար ժամանակով։