19-ամյա գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի չեմպիոն:
Վերջին տուրում երիտասարդ շախմատիստը խաղում էր Արտաշես Մինասյանի հետ: Պարտիան 30 րոպե տևեց և կողմերը համաձայնեցին ոչ-ոքիի:
Այս հաղթանակից հետո Հովհաննիսյանը հնարավորություն ստացավ հանդես գալ Հայաստանի հավաքականում: