կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-11 12:12
Հասարակություն

Շախմատի չեմպիոնը նաև լավագույն պոկեր խաղացողն է

Շախմատի չեմպիոնը նաև լավագույն պոկեր խաղացողն է

Ուղիղ մեկ ամիս՝ սեպտեմբերի 5-ից հոկտեմբերի 5-ը Վիվառո Պոկերի քեշ սեղաններում խաղալով և հավաքելով առավելագույն ռեյք, մասնակիցները հայտնվում էին վարկանիշային աղյուսակում: Այստեղ խաղացողների վաստակած միավորներին գումարվել են MoneyFest մրցաշարում նրանց գրաված տեղերի համապատասխան միավորները: Եվ արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 9 մասնակիցներ դուրս էին եկել եզրափակիչ փուլ:

Եզրափակիչ փուլն հոկտեմբերի 8-ին արդեն անցկացվեց կենդանի խաղով: Բոլոր 9 խաղացողները ժամանել էին Կովկաս համալիր, որպեսզի վիճակեն գլխավոր մրցանակը: Այն է՝ 100 տոկոս Ռեյքբեք մեկ տարվա ընթացքում և ոսկյա մատանի ադամադե քարերով՝ պատրաստված NUR-ի կողմից:

Պոկերիեզրափակիչն, ինչպես և սպասվում էր, անցավ լարված ու հետաքրքիր պայքարում և տևեցմինչև ուշ երեկո: Արդյունքում պարզվեց, որ լավագույն պոկեր խաղացողը Տիգրան Պետրոսյանն է, նույն ինքը շախմատի Օլիմպիական չեմպիոնը: Վերջինս պարգևատրվեց ոսկե մատանիով և ստացավ 100 տոկոսանոց ռեյքբեքՎիվառոՊոկերում մեկ տարի խաղալու ընթացքում:

Բայց սա դեռ ամենը չէ: Պոկերի եզրափակիչն ընդմիջվեցևս մեկ պարգևատրությունով: Այս անգամ մրցանակներ ստացան Բլոտի լավագույն խաղացողները: 13 հոգի պարգևատրվեցին AWI ֆիրմայի ժամացույցներով, որոնք հատուկ պատրաստված էին Վիվառոյիլոգոյով:

Ավելացնենք, որ երեկոն ուղեկցվում էր հյուրասիրությամբ, իսկ ավարտին բոլոր մասնակիցները մնացին մինչև ուշ գիշեր՝ շարունակելով տոնական ուրախ երեկոն:

Վիվառոն հաջողությամբ ավարտեց ևս մեկ ակցիա՝ սպասենք հաջորդներին: