|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆինլանդիայի անվանի դահուկորդ, Նագանոյի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն Միկա Մյուլյուլյան հայտնաբերվել է մահացած Ֆինլանդիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող Կոկոլա քաղաքի իր բնակարանում. տեղեկացնում է BBC-ն:
Նա 41 տարեկան էր: Ոստիկանությունը դեռեւս չի հաղորդում դեպքի մանրամասները, միայն ընդգծում է, որ չեմպիոնի մահը բռնության հետեւանք չի համարում:
Իր ոսկե մեդալին Մյուլյուլյան արժանացել է Նագանոյի 1998 թ.-ի խաղերի ժամանակ: Սպորտային կարիերայի ընթացքում նա ստացել է 6 օլիմպիական մրցանակ եւ 4 անգամ դարձել աշխարհի չեմպիոն: