Հոլանդաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գևորգ Խաչիկյանը, ով ներկայացնում է Նիդեռլանդները, 2-րդ քաշային կարգում IBO վարկածով նվաճել է երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Չեմպիոնական գոտու համար Խաչիկյանը մենամարտել է ռուսաստանցի Ալաունդին Մուրթազալիևի հետ: Բոլոր մրցավարները 10 ռաունդների արդյունքում վերջնական հաշիվ են սահմանել 96-94` հօգուտ Խաչիկյանի: Մենամարտը կայացել է հունվարի 30-ին Նիդեռլանդներում: