|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում ընթացիկ առաջնության առաջատար «Ուլիս»-ը սեփական հարկի տակ խոշոր հաշվով զիջեց գործող չեմպիոն «Բանանց»-ին:
Հանդիպման 3-րդ րոպեին Արեգ Ազատյանը առաջ մղեց հյուրերին: 6 րոպե անց Գևորգ Նռանյանը կրկնապատկեց իր թիմի առավելությունը: 36-րդ րոպեին Գևորգ Կարապետյանը հաշիվը դարձրեց 3:0, իսկ մինչ ընդմիջման գնալը Հոռնյակի սաները նաև 4-րդ գնդակն ուղարկեցին մրցակցի դարպասը: 40-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վահագն Այվազյանը:
«Ուլիս»-ի ֆուտբոլիստները կարողացան ընդամենը հեղինակության գոլ խփել, գոլի հեղինակ դարձավ Անդրեյ Բելոմիցևը (73’):
4:1, և պատասխան խաղից առաջ «Բանանց»-ը կիսաեզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ ներկայացրեց: