կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-20 22:24
Առանց Կատեգորիա

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Ուշագրավ տեղեկություններ ՀՀ ԿԳ փախնախարարի մասին

ՉՈՐՐՈՐԴ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ. Ուշագրավ տեղեկություններ ՀՀ ԿԳ փախնախարարի մասին

Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել ՀՀ կրթության եւ գիտության նորանշանակ փոխնախարար Կարինե Հարությունյանի մասին ուշագրավ տեղեկություններ: Մասնագիտությամբ ֆիզիկոս ՀՀ ԿԳՆ փոխնախարար Կարինե Հարությունյանը ծնվել է ֆիզիկոսի ընտանիքում, այդ պատճառով ապրել ու մեծացել է «ֆիզգորոդոկում»: Իսկ որտեղի՞ց է նրա մեջ ի հայտ եկել բիզնեսի հանդեպ լուրջ հակվածությունը: Պարզվում է` 90-ականների սկզբին, երբ մեր նորաստեղծ հանրապետությունը գտնվում էր էներգետիկ եւ պարենային ծանր ճգնաժամի մեջ, Հարությունյանների ընտանիքը Լազերային ֆիզիկայի ինստիտուտի տարածքում եւ այդ ինստիտուտին հատկացված հոսանքով աշխատեցնում էր հացի փուռ, զբաղվում էր մսի մշակմամբ եւ այդ մշակումից առաջացած թափոններից` ոսկորներից, խաշ էր պատրաստում վաճառքի համար:

 

«Ընտանեկան բիզնեսի» դպրոցն անցած Կարինե Հարությունյանը 1998-ին, հոր հովանավորությամբ, հայտնվեց կրթության ոլորտում. այն էլ` ոլորտին տրվող Համաշխարհային բանկի «վարկերի վրա»: Խոսակցություններն այն մասին, թե 12 տարիների ընթացքում Համաշխարհային բանկը որեւէ խնդիր չի ունեցել կրթության ԾԻԳ-ի եւ նրա անփոխարինելի տնօրենի հետ, մտացածին են: Պարզվում է` Համաշխարհային բանկը ստուգել եւ հայտնաբերել էր ահռելի խախտումներ ու յուրացումներ (դրանց մասին կխոսենք հետագայում):