|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
«Երեւան City» սուպերմարկետների ցանցի խանութներից մի քանիսը տարվա սկզբին մի քանի օրով փակվեցին, չէին աշխատում մոտ 3-4 օր: Պատճառաբանությունը հաշվարկ անելն ու սանիտարական գործերով զբաղվելն էր: Լուրեր են պտտվում, թե դրա իրական պատճառը եղել է այն, որ խանութների պահեստի աշխատողները խարդախություն են արել: Հավի բդերը պահեստից հանձնել են վաճառքի բաժին` կիլոգրամները խախտած` ի վնաս վաճառողի եւ ի օգուտ` իրենց: Իսկ ավելացած կիլոգրամները վերավաճառել են դրսի շուկայում:
Սակայն գլխի չեն ընկել, որ տեսախցիկներով ամեն ինչ վերահսկվում է: Նրանց խարդախությունը բացահայտվել է: Համաձայն նույն այդ լուրերի, «Երեւան City» սուպերմարկետների սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այնպես է բարկացել, որ հենց ինքը պահեստի աշխատողներից մեկին «մի լավ» ծեծել է: