|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ով կմտածեր, որ Հայաստանում ՀՀԿ-ական օլիգարխին ինչ-որ մարդիկ կարող են «քցել», բայց պարզվում է՝ նման բան հնարավոր է: Մասնավորապես, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ գրուպ» ընկերությունը փորձում է դատարանների միջոցով ստանալ իր գումարները, սական առաժմ՝ ապարդյուն:
Արտակ Սարգսանի ընկերությունը «Ապիկոլա» ՍՊԸ-ից դատարանի միջոցով ցանկանում է գանձել 2 միլիոն 200 հազար դրամ: Իսկ մեկ այլ` «Ալֆա հեռուստաընկերություն» ՍՊԸ-ից էլ պատգամավորի «ՍԱՍ գրուպը» ցանկանում է դատարանի միջոցով ստանալ 769 հազար դրամ: Նշենք, որ երկրորդ ընկերությունը «ՍԱՍ գրուպից» ապրանք է պատվիրել եւ «թռել»: Այնպես որ՝ Հայաստանում միայն հանրապետականները չէ, որ «քցում» են, կան մարդիկ, ովքեր հանրապետականներին են «քցում»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: