Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
30-ամյա Գևորգ Հարությունյանը մեղադրվում է 60 հազար դրամ կաշառք վերցնելու և դրա դիմաց ապօրինի գործողություններ կատարելու համար:
Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, սկսեց Գ. Հարությունյանի դեմ հարուցված գործի քննությունը: Հարությունյանն ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա, ավագ լեյտենանտ է և Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակից` Մալաթիա-Սեբաստիա բաժնի հարկադիր կատարող:
Համաձայն մեղադրականի` Գևորգը նախորդ տարվա նոյեմբերի 27-ին արդարադատության նախարարության վարչական շենքում հանդիպել է գործով անցնող վկաներ Կարեն Եդիկյանին և նրա կնոջը՝ Քնարիկ Սելոյանին, նրանցից տեղեկացել, որ իր կատարողական գործողությունների արդյունքում Կարեն Եդիկյանի բանկային հաշվեհամարի վրա արգելանք է դրվել: Գևորգը բացատրել է, որ կատարել է իր աշխատանքը` ապահովել դատական ակտի կատարումը, և հաշվեհամարի 127 հազար դրամը սառեցվել է «ԱրմենՏել» ընկերության կողմից ներկայացված կատարողական թերթի հիման վրա:
Հաջորդ օրը Գևորգը նորից հանդիպել է ամուսինների հետ, խոստացել, որ հաշվեհամարի վրա դրված արգելանքը կարող է ժամանակավորապես հանել, որպեսզի կարողանան գումարը կանխիկացնել: Սակայն այդ «ծառայության» դիմաց Գևորգը 60 հազար դրամ է պահանջել: Համաձայնության են եկել: Գևորգն արգելանքը հանել է հաշվեհամարի վրայից: Կարենը գումարը կանխիկացրել է, սակայն հրաժարվել է Գևորգին վճարել խոստացված 60 հազար դրամը: Գևորգը մի քանի օր շարունակ փորձել է հեռախոսով կապի հաստատել ամուսինների հետ, սակայն` ապարդյուն: Կարճ հաղորդագրություններ է գրել, զանգահարել է նաև Կարենի կնոջը, ով սկզբում չի պատասխանել, այնուհետև հայտնել է, թե ամուսինը Հայաստանում չէ:
Կինը, սակայն, չդիմանալով Գևորգի կողմից իր և ամունսու հասցեին ուղղված տևական սպառնալիքներին, դեկտեմբերի 2-ին դիմել է ոստիկանություն: Իսկ դեկտեմբերի 3-ին 60.000 դրամ կաշառքը ստանալու պահին Գևորգը ձերբակալվել և բերման ենթարկվել ոստիկանություն:
Նշենք նաև, որ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսի 20-ին: