կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-20 13:15
Քաղաքական

ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ պաշտոնյաների՝ դիրքեր կատարած այցերի մասին

ԼՂՀ պաշտպանության նախարարը՝ պաշտոնյաների՝ դիրքեր կատարած այցերի մասին

Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանում տիրող լարված օրերին հարյուրավոր կամավորներ բարձրացան դիրքեր մեր զինվորների կողքին գտնվելու և նրանց ոգևորելու համար: Տարբեր պաշտոնյաներ էլ եղան դիրքերում, որոշներն անգամ գիշերեցին այնտեղ:

 

Արդյո՞ք դրա անհրաժեշտությունը կար և ի՞նչ տվեց կամավորների այցը մեր բանակին Yerkir.am -ի լրագրողը հետաքրքրվեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանից:

 

«Վերջին գործողությունների ժամանակ մեր հասարակությունը համախմբվեց և սա միայն և միայն հայ զինվորի շնորհիվ է:Եթե հայ զինվորն իրեն առաջնագծում այդպես չպահեր՝ հակառակորդին արժանի հարված չտար, ես չեմ կարծում թե հասարակությունը կհամախմբվեր»,-ասաց նախարարը:

 

Մովսես Հակոբյանը նշեց, որ մեր բանակի միջոցները բացազատված են եղել միայն 20 տոկոսով: Բանակի 40 տոկոսը եղել է զորամասերում, քանի որ դրա անհրաժեշտությունը չկար, անգամ առաջնագծի զորամասերն իրենց ռեսուրսների կեսը չեն օգտագործել:

 

«Բայց նաև կարևոր էր այն, որ այդ պահին զինվորներն իրենց մենակ չեն չգացել»,-ասաց նա և հավելեց.

«Ազատամարտիկն իր հին զինվորական հանդերձանքով հայտնվել էր մեր հայ զինվորի կողքին և ասել, որ ինքը եկել է՝ տեսնի, թե ինչպես է իրեն զգում զինվորը: Եվ ամեն տեղ այս ազատամարտիկները հայտնել են, որ իրենք սահմանագծում անելիք չունեն, դրա կարիքը չկա»:

 

«Այդ օրերին անգամ մի այսպիսի դրվագ է եղել, երբ զինվորի հայրը, ով ազատամարտիկ է եղել, եկել է որպես կամավոր ,սակայն, որդին տեսնելեվ հորը, հետ է ուղարկել հորը՝ ասելով , որ դու ինչ որ պետք է ժամանակին արել ես , հիմա մեր հերթն է»:

 

Նախարարը վստահեցրեց, որ մեր բանակի ուժերն ու միջոցները բավարար են հակառակորդի ոտնձգությունները կանխելու և պատշաճ հակահարված տալու համար, բայց այս պահին բոլորը պիտի զինվորի կողքին լինեն: Անդրադառնալով պաշտոնյաների պարբերական այցերին նախարարը նշեց , որ դրա անհրաժեշտությունն իրականում ևս կա:

 

«Այն քաղաքական գործիչը, ով քննադատում է բանակին , թող էլի քննադատի, բայց դժվար պահին գա և բանակի կողքին կանգնի»,-ասաց նախարարը: