Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Արման Գրիգորյանից լրագրողներն այսօր փորձել են պարզել, թե ինչո՞ւ, այնուամենայնիվ, 2010-ին ՀԱԿ-ին չհաջողվեց իշխանափոխություն իրականացնել:
«Կրակեցին»,- պատասխանել է Արման Գրիգորյանը` հավելելով. «Իշխանափոխությունր չհաջողվեց, որովհետեւ իշխանությունները համառորեն դիմադրում են ազատ, արդար եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարին: Իշխանափոխություն տեղի չունեցավ նաեւ այն պատճառով, որ մենք չենք ուզում իշխանության հասնել երկիրն ապակայունացնելու, անօրինական ու հակասահմանադրական ճանապարհով: Գուցե եթե այդպես վարվեինք, մեր շանսերն ավելի մեծ լինեին, բայց այդպիսի իշխանություն մեզ պետք չէե: Արման Գրիգորյանը նաեւ նշել է. «Ես ուրախ եմ, որ 2008-ի մարտի 1-ին իշխանափոխության փորձը տապալվեց: Եթե մենք իշխանության գայինք այդ ժամանակ, երկրում ավելի քիչ բան կարելի կլիներ փոխել, քան հիմա»: