|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ռուբիկ Հակոբյանը վերջին օրերին հանդիպումներ է ունենում ՀԱԿ-ից առանձնացած մի շարք կուսակցությունների հետ եւ նրանց առաջարկում է Երեւանի խորհրդի ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով. գրում է «168 Ժամը»:
Թերթը հայտնում է, որ Հակոբյանի առաջարկը շատ կուսակցությունների համար ընդունելի է, եւ չի բացառվում, որ առաջիկայում «Ժառանգության» առանցքի շուրջ ձեւավորվի նախընտրական դաշինք:
Սա յուրօրինակ պատասխան կլինի ԲՀԿ-ին, գրում է թերթը, որի ղեկավար Գագիկ Ծառուկյանը կուսակցության քաղխորհրդի նիստում հայտարարել էր, որ ԲՀԿ-ն կմասնակցի միայն այնպիսի նախընտրական դաշինքի ձեւավորմանը, որի առանցքը ԲՀԿ-ն է: Այն, ինչ չհաջողվեց ԲՀԿ-ին, կարող է հաջողվել «Ժառանգությանը», եզրափակում է «168 Ժամը»: