կարևոր
3115 դիտում, 2 տարի առաջ - 2022-10-18 15:49
Քաղաքական

ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին 2–րդ անգամ էլ չհաջողվեց երդվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում

ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին 2–րդ անգամ էլ չհաջողվեց երդվել Սիսիանի համայնքապետի պաշտոնում

Սիսիան համայնքի ավագանու նիստը, որի օրակարգում համայնքապետի երդման արարողությունն էր, այսօր՝ հոկտեմբերի 18–ին էլ իրավազոր չլինելու պատճառով չկայացավ։ ՔՊ–ական Արմեն Հակոբջանյանին արդեն երկրորդ անգամ չհաջողվեց երդվել եւ ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները։

Հոկտեմբերի 15–ին նշանակված նիստը կրկին քվորում չլինելու պատճառով չէր կայացել։  

Նիստը վարողը հայտարարեց, որ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը հնարավորություն է տալիս սպասել եւս 30 րոպե, որպեսզի նիստից բացակայող ավագանու անդամները կարողանան ներկայանալ նիստին եւ քվորում ապահովեն, սակայն կես ժամ անց էլ իրավազոր չլինելու պատճառով արտահերթ նիստը չկայացավ ։

Նշենք, որ ավագանու 4 մանդատից նախ հրաժարվել էր «Ապրելու երկիր» խմբակցությունը, հայտարարելով, որ նպատակահարմար չի համարում իր գործունեությունը գործող ավագանու կազմում։

Երկու օր անց՝ հոկտեմբերի 14-ին, մանդատներից հրաժարվելու մասին հայտարարեցին նաեւ «Աշխատանք եւ արդարություն» եւ «Մեկ Հայաստան» խմբակցությունները, որոնք ընդհանուր ունեին 7 մանդատ։ 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին, Սիսիանի նորընտիր ավագանու առաջին նիստին, համայնքապետի ընտրության երկրորդ փուլում, համայնքի ղեկավար ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արմեն Հակոբջանյանը։