Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության շենքի մոտ են հավաքվել Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի բնակիչները: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանից` կատարել իր` 1 տարի առաջ տված խոստումը: Գյուղի բնակիչները պնդում են, որ միջպետական մայրուղուց դեպի գյուղ մտնող ճանապարհահատվածը աղետալի վիճակում է: Նրանց խոսքով` քանդված ու քայքայված ճանապարհի ահռելի փոսերով միայն անասուններն են կարողանում անցնել, մեքենաները գյուղ չեն մտնում, հետևաբար` գյուղի վիճակն անտանելի է դարձել:
Բնակիչներից մեկը նշում է. «Մարդը լավ չի զգում, զանգում ենք շտապօգնություն, 45–50 րոպե հետո նոր հասնում է գյուղ։ Հրշեջ ծառայություն որ զանգում ենք, էլի նույնն է։ Մեր գործը շատ վատ է, մեր բերքը մինչև հասցնում ենք շուկա, փչանում է»:
Բողոքի ակցիայի մասնակիցները շեշտում են նաև, որ, բացի ճանապարհի խնդրից, գյուղում նաև ջրի ու գազի խնդիր կա, չկա մանկապարտեզ, այլ միայն` մեկ դպրոց: