Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում հանդիպել է 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող` Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի 10 հասցեում գտնվող (նախկին գեղարվեստի Հ.5 ուսումնարանի) հանրակացարանային շենքի առաջին մասնաշենքի բնակիչների հետ:
Քաղաքապետի տեղակալը նախ ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը, առանձնահատուկ կարևորելով մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերում բնակվող քաղաքացիների անվտանգության ապահովման հարցն ու խնդրի առաջնահերթ կարգավորման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկում է համապատասխան քայլեր:
Բնակիչների հետ քննարկման արդյունքում, նրանց կողմից ներկայացված առաջարկնների համադրմամբ, խնդրի լուծման փուլային տարբերակի շրջանակում առաջնահերթ բնակարաններով կապահովվեն առաջին մասնաշենքում փաստացի բնակվող քաղաքացիները:
«Խնդիրը գտնվում է անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական հսկողության ներքո: Դեռ գարնանը ձեզ հետ ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ փաստաթղթային վերջին ձևակերպումներից հետո առաջիկայում, կկազմակերպվի առաջին փուլով բնակարանների հատկացման գործընթացը և արդեն հնարավորություն կունենաք սահմանված ժամկետում տեղափոխվելու նոր բնակարաններ, որից անմիջապես հետո վթարային շենքը կքանդվի»,- ընդգծել է Վահե Նիկոյանը:
Հանդիպում-քննարկման շրջանակում առաջարկվել է նաև կազմակերպել առանձին քննարկում` որոշելու երկրորդ փուլով տրամադրվելիք բնակարանների առաջնահերթության հարցը: