կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-21 03:43
Քաղաքական

Նախանձելի մտերմություն կամ Շարմազանովի օրինակը

Նախանձելի մտերմություն կամ Շարմազանովի օրինակը

Կենսաթոշակային ծառայության պետի պաշտոնից Վազգեն Խաչիկյանի հեռացման մասին մեկնաբանություններ տալուց Էդուարդ Շարմազանովը ձեռնպահ մնաց. «Կառավարությունը պաշտոնական տեղեկություն տվել է, Սոցիալական ծառայության աշխատակիցներն այնտեղ ստուգումներ են կատարելու, դրանից հետո կխոսենք»:

 

ԵՐԿԻՐԻ-ի հարցին` արդյո՞ք Սոցիալական պետական ծառայության արդեն նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի պաշտոնանկությունից հետո էլ կշարունակվի Շարմազանով-Խաչիկյան մտերմությունը, ՀՀԿ մամուլի քարտուղարը պատասխանել է. «Ի՞նչ է նշանակում մտերիմ եք եղել: Ես մտերիմ չեմ եղել, ես հիմա էլ մտերիմ եմ եւ երբեք չեմ հրաժարվում իմ կուսակցական ընկերներից: Ես բոլոր հանրապետականների եւ ոչ հանրապետականների հետ մտերիմ եմ, ընդդիմության մեջ էլ լավ ընկերներ ունեմ, որոնց հետ մտերիմ եղել եմ եւ կմնամ, որովհետեւ ես երբեք մարդկային հարաբերությունները չեմ խառնում  քաղաքական հարաբերությունների հետ եւ խորհուրդ կտամ բոլորին այդպես վարվել»: