Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը, խոսելով մայիսին կայանալիք` Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրությունների մասին, թեեւ հայտարարեց, որ կուսակցության այսօրվա օրակարգում այս հարցերը չկան, բայց չզլացավ գովեստի խոսքեր շռայլել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հասցեին: Ավելին, որպես խոսքին ապացույց, ԱԺ փոխնախագահը մեջբերեց Ահարոն Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումը:
«Գոնե մեզ եւ ձեզ հայտնի` հրապարակված սոցիոլոգիական հարցումների համաձայն` վերջին 20 տարվա Երեւանի լավագույն քաղաքապետ երեւանցիները ճանաչել են Տարոն Մարգարյանին: Տարոն Մարգարյանը փայլուն է կատարում իր լիազորությունները, եւ սա փաստ է: ՀՀԿ-ի վարկանիշը Երեւանում շատ բարձր է, Տարոն Մարգարյանի վարկանիշը՝ շատ-շատ բարձր»,- հայտարարեց Շարմազանով:
Yerkir.am-ը նրանից հետաքրքրվեց` իսկ եթե նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն էլ ցանկանա դառնալ քաղաքապետ, ՀՀԿ-ն ո՞ւմ կընտրի՝ Բեգլարյանի՞ն, թե՞ Մարգարյանին: Շարմազանովը կրկնեց, որ Տարոն Մարգարյանը ճանաչվել է վերջին քսան տարվա լավագույն քաղաքապետ. «Գագիկ Բեգլարյանը տրանսպորտի նախարարն է, Տարոն Մարգարյանը՝ գործող քաղաքապետը, եւ իր կառավարման շրջանում, ըստ սոցիոլոգիական հարցումների, լավագույնն է 20 տարվա ընթացքում»:
Մեր դիտարկմանը, թե ստացվում է` Տարոն Մարգարյանը Բեգլարյանից լավ է աշխատում, Շարմազանովը արձագանքեց. «Ես նման բան չասացի: Իսկ դուք այն կարծիքին չե՞ք, որ քաղաքապետից գոհ են»:
Ի դեպ, ԱԺ փոխնախագահը հայտարարեց նաեւ, որ ԲՀԿ-ից էլ չի լսել, որ Տարոն Մարգարյանից դժգոհ են: