|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Եգիպտահայ ականավոր գործիչ, գրող հրապարակախոս «Արեւ» օրաթերթի խորհրդատու Պերճ Թերզյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
«Այսպիսի շքանշանը պարտավորեցնող է, և պետք է ավելի եռանդուն աշխատեմ` զարգացնելով մշակույթը»,- ասաց մեդալակիրը` հավելելով, որ ցանկանում է, որ աշխարհի տարբեր անկյուններում հայկական մշակույթը նախանձելի բարձունքների հասնի:
Եգիպտոսի թեմի առաջնորդ Աշոտ սրբազանը կարծում է, որ Եգիպտոսի համայնքային մշակութային կյանքում մեծ ներդրում ունի Պերճ Թերզյանը, և այն շքանշանները, որ մինչև օրս արժանացել է գրողը, նրան պետք է նոր ուժ ու եռանդ շնորհեն, ինչը կնպաստի Եգիպտոսում հայկական մշակույթի զարգացմանը:
Պերճ Թերզյանը մեկ մենագրության և 60-ից ավելի հոդվածների հեղինակ է, 1977թ. «Արև» օրաթերթի խմբագրական խորհրդի անդամ, իսկ 2010-ից «Արեգ» արաբալեզու ամսագրի խմբագիր: