կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-14 00:50
Սպորտ

ԱԱ-2014. աշխարհի գործող չեմպիոնները խոշոր հաշվով պարտվեցին փոխչեմպիոններին: Իսպանիա-Հոլանդիա՝ 1:5

ԱԱ-2014. աշխարհի գործող չեմպիոնները խոշոր հաշվով պարտվեցին փոխչեմպիոններին: Իսպանիա-Հոլանդիա՝ 1:5

Մունդիալ 2014. տեղի ունեցավ B խմբի առաջին հանդիպումը, որտեղ մրցեցին աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի և գործող փոխչեմպիոն Հոլանդիայի հավաքականները:


Առաջինը հաջողության հասան իսպանացիները: 27-րդ րոպեին 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Խավի Ալոնսոն: Առաջին խաղակեսի վերջին րոպեին վան Պերսին հավասարեցրեց հաշիվը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: 53-րդ րոպեին Արիեն Ռոբենը օգնեց հոլանդացիներին առաջ անցնել հաշվի մեջ: 65-րդ րոպեին Ստեֆան դե Վրիժը հաշիվը դարձրեց 3:1: 72-րդ և 80-րդ րոպեներին, համապատասխանաբար, վան Պերսին և Ռոբենը, դառնալով գոլի հեղինակ, իրենց հաշվին հեթ-տրիկ ձևակերպեցին:

 

B խմբի մյուս հանդիպումը կսկսվի մոտ 1 ժամից՝ Երևանի ժամանակով 2:00-ին: Կմրցեն Չիլիի և Ավստրալիայի հավաքականները: