Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շարունակենք կորոնավիրուսի հետ կապված մեր կողմից առաջարկվող կառավարական քայլերը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«1. Արդեն ասեցինք, որ պարետ ՏԱ-ի (Տիգրան Ավինյան խմբ․) համար կարևոր է կարանտինավորել. բնակավայրերը (քաղաքները), թաղամասերը բնակավայրերի ներսում (օրինակ, Երևանում) և այն ճյուղերը, որոնց աշխատանքը չի կարելի կանգնեցնել։ Խոսքը, նախևառաջ, սննդարդյունաբերության, իսկ ավելի ճիշտ ագրոարդյունաբերական համալիրի մասին է (առաջին 2-ի մասին խոսել ենք ավելի վաղ)։ Հիմա ի՞նչպես ստերիլիզացնել , կարանտինացնել սննդարդյունաբերությունը։ Միջոցառումներն են. (ա) բոլոր ձեռնարկություններում նշանակել կարանտինի ապատհասխանատու (հիմնականում տնօրեններին); (բ) ձեռնարկություն մտնելիս և աշխատանքի ընթացքում հսկել բոլորին, տրամադրել ձեռնոցներ, դիմակներ, բժշկական ակնոցներ, գլխարկներ և արտահագուստ; (գ) պետական ֆինանսական աջակցությամբ բոլորի մոտ փոխել տեխնոլոգիան և մտցնել արտադրանքի փակ փաթեթավորում (շոգեջերմային մշակմամբ); (դ) բոլոր նման խոշոր ձեռ-երում, համագործակցելով ԱՆ հետ, բացել կ-սի տեստավորման կետ; (ե) բացառել խանութներում կիլոյով մթերքների վաճառքը (սա մի քանի օրվա հարց է); (զ) մթերք տեղափոխող բեռնատարները լվանալ օրը 2 անգամ; այս խմբի ձեռնարկություններին ցույց տալ ֆինանսական աջակցություն (այլ ոչ թե խոսել նոր անհեթեթ տնտեսական ծրագրերից)։ Երբ որ մենք կլուծենք այս հարցերը աստիճանաբար կսկսենք քայլ առ քայլ restart տալ մյուս հնարավոր ճյուղերը (փաթեթավորում, կենցաղային նշանակության առարկաներ, դեղագործություն, թեթև արդյունաբերություն, հանքագործություն, իսկ ավելի ուշ հանրային սնունդ և մեքենաշինություն ու շինարարական ինդուստրիա)։ Սա է պետք անել։ Կարելի է նաև ուսումնասիրել մերոնցից մի քանի անգամ ավելի արդյունավետ աշխատող վրացական կառավարության փորձը։
2. Ֆինանսներ, բյուջե։ Ենթադրում եմ, որ բյուջեի եկամուտները կտրուկ անկում են ապրել։ Ուրեմն ապրիլ մայիսին թոշակներ ու պետական աշխատողներին աշխ-ձ (աշխատավարձ խմբ․) վճարելու խնդիր է լինելու։ Կարծում եմ (1), պետք է թոշակներն անխափան վճարել, իսկ պետական հատվածի աշխատավարձերը (նրանք, ովքեր այս օրերին աշխատանքի չեն գնում)՝ 2/3-ով։ (2) Աժ-ն պետք է շտապ վերանայի 2020-ի պետբյուջեի մասին օրենքը, կատարի եկամուտների և ծախսերի սեկվեստր (հատկապես կապիտալ ծախմերի մասով) ու վերաբաշխում։ (3) Առաջիկայում, միջոցների բավարար չլինելու պայմաններում մասնակիորեն ծախսել ԿԲ պետական պահուստները (կարելի է, օրինակ, առաջիկա 6 ամսում հարկ եղած դեպքում ծախսել 2.7 մլրդ դոլարից 0.5-ը)։
Եվս մի քանի նկատառում։
3. Լրագրող Սյուզի Սիմոնյանը ճիշտ առաջարկ է արել մեծաքանակ տեստեր ձեռք բերելու ու հնարավորության դեպքում հանրապետության ամբողջ բնակչությունը տեստավորելու համար։
4. Ի՞նչ է անում փոխվարչապետ ՄԳ-ն (Մհեր Գրիգորյան խմբ․)։ Ոչ Լարսն է նորմալ աշխատում, ոչ էլ Մառնեուլը։ Այս մարդն ի՞նչու է աշխատավարձ ստանում։ Ի՞նչու վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը ՎՎՊ-ի (Վլադիմիր Վլադիմիրի Պուտին խմբ․)հետ։ Չի կարողանում կապնվել? ի՞նչու են վարչապետի քաղաքացիներին ուղղված անկապ զանգերը մեզ ցուցադրում։ Դա ԱԴ-ի (արտակարգ դրության խմբ․) դրույթներից է բխում?
5. Ի՞նչ նպատակ է հետապնդում օրվա թույլատրված ժամերին խանութ գնացող մարդկանցից հարցաթերթիը պահանջելը ոստիկանի կողմից։ Սա ավելի շուտ վարակը տարածելու ռիսկ է։ Պարետային ժամից դուրս (գիշերը) դա հասկանալի է։ Իսկ ցերեկը?»,- գրել է նա։