Էրդողանի կուսակիցը Մեքքայում մահացածներին կենդանու հետ է համեմատել
Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Մանիսայից պատգամավոր Ռեջայի Բերբերը Մեքքայում հրմշտոցի հետևանքով մահացած 753 մարդու մասին սկանդալային հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ T24-ի՝ թուրք պատգամավորը նախ քննադատել է Սաուդյան Արաբիայի ղեկավարությանը, այնուհետև զոհերին համեմատել կենդանու հետ:
«Այդտեղ միլիոնավոր ուխտագնացներ են հավաքվել, անգամ չեն կարողանում այդ ամենը համակարգել: Հազարավոր մարդիկ, կներեք, կենդանու պես մահանում են»,- ասել է նա: