Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Բոլոր այն մարդիկ, ովքեր բերման են ենթարկվել կամ ներգրավվել են գործի շրջանակներում, նրանց միավորում է երկու հանգամանք՝ «Դիմադրության» շարժման ակտիվ մասնակից լինելու հանգամանքը, երկրորդ՝ Դաշնակցության կառույցում լինելու հանգամանք և պատասխանատվություն ունենալու փաստը։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Գործողությունների շրջանակներում այցելել են Գերագույն մարմնի նախագահի տուն՝ ներգրավելով որպես վկա, որը ավելի պարզ է դարձնում իրականացվող գործողությունների նպատակը։ Դա Դաշնակցության նկատմամբ ճնշումներ գործադրելու հերթական փորձն է։ Հաշվի առնելով այն, որ Դաշնակցությունը մշտապես կանգնած է եղել այս մարդկանց դեմ մղվող պայքարի ակունքներում, եղել է կիզակետում, և սա ճնշումների հերթական փորձ է, սակայն ինչպես նախորդները՝ տապալված են լինելու։ Ի՞նչու է արվում այս ամենը, որովհետև կուսակցությունը իշխանության դեմ է կանգնած, սա փորձ է ճնշումներ գործադրելու։ Սա հետաքրքրական է դառնում այն համատեքստում, որում այսօր դիմագրավում է ողջ հայությունը՝ ուենք շրջափակված Արցախ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնք մենք ունենք և առաջիկայում էլ չի կանխատեսվում դրանց թեթևացում, և Հայաստանի համար սցենարները վատի և վատագույնի արանքում են, այստեղ էլ կուսակցությունը ունենալու է իր դրական ազդեցությունը Հայաստանի համար»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ այս ամենը քայլ է դրական գործողությունի դեմ, սա դառնում է քաղաքական հետապնդում, այս գործողությունը դառնում է կարևոր քայլ ազգային կարևորագույն ուժերից մեկի դեմ․ «Հետևապես սա ամբողջությամբ տեղավորվում է իրենց կողմից վարվող հակահայկական քաղաքականության մեջ։ Այս գործով զբաղվում ենք, ներգրավել ենք փաստաբաններ, որոնք պատրաստվում են պաշտպանել դաշնակցականների իրավունքները, բայց Դաշնակցությունը պատրատվում է չշեղվել հայությանը և հայրենիքը պաշտպանելու իր հանձնառույթից, ամենակարևորը դա է, չսահմանափկվել և չսահմանափակել իր գործողությունները նման էժանագին գործողություններով։ Դաշնակցականները գիտեն՝ ինչ են անում և ինչու են անում և այսպիսի քայլերը շատ հաճախ ծիծաղ է առաջացնում, քանի որ նման քայլերով փորձել զսպել այն ամենը, ինչ անում է Դաշնակցությունը, դա անում են Հայաստանի թշնամական պետությունների ղեկավարները, այդ ղեկավարների մոտ չի ստացվել, վստահ եմ նաև որ չի ստացվելու Հայաստանում իշխանական աթոռները զբաղեցրածների մոտ»,- ասաց նա։