Լոնդոնի Վենսթմինսթեր շրջանի դատարանը գրավի դիմաց ազատ է արձակել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջին, ում էքստրադիցիայի պահանջով դիմել էր Շվեդիան: Այդ երկրում Ասանջը մեղադրվում է բռնաբարության մեջ, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Դատավոր Հովարդ Ռիդլին ազատ է արձակել Ասանջին մինչեւ հաջորդ դատական նիստը՝ մի շարք պայմաններ դնելով նրա առաջ, որոնց մասին ոչինչ չի հաղորդվում: