Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Անգլիայի Գերագույն դատարանը վերջնականապես որշեց WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին գրավի դիմաց ազատ արձակել:
Գերագույն դատարանի դատավոր Դունկան Օուսլին մերժել է շվեդական կողմի բողոքարկումը և հաստատել ստորադաս դատարանի որոշումը` այն է Ասանժին 200.000 ֆունտ ստերլինգ գրավի դիմաց ազատ աւձակել, սակայն մի շարք պայմանների դեպքում:
Ասանժը բացի 200.000 ֆունտ ստերլինգ գրավ մուծելոց, պետք է հանձնի իր անձնագիրը դատարանին, էլեկտրական թևնոց կրի, Անգլիայից դուրս չգա, ամեն օր ոստիկանություն ներկայանա: Որպես ազատ արձակման պայման` Ասանժը պետք է նաև բնակվի անգլիայի արևելքում գտնվող առանձնատանը, որը նախկին սպա և Ասանժի կողմնակից Վոգան Սմիթի տունն է:
Ասանժի փասստաբաններն ասել են, որ նա չի վերադառնա բանտ և իր բանտախուց, որտեղ ժամանակին Օսկար Ուաիլդն է բանտարկված եղել: Ասանժը դեռ ազատ չէ, սակայն վատագույն դեպում մինչև վաղը ազատ կարձակվի:
Նա այս կարգավիճակում կմնա Անգլիայում մինչև նրա էքստրադիցիայի հարցը լուծվի: Էքստրադիցիայինվերաբերող դատալսումը սպասվում է փետրվարի սկզբին: