|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Դավիթ Տոնոյանն ազատ կարձակվի կալանքից։ Այս մասին լրագրողներին ասել է նրա փաստաբան Ալբերտ Բենգլյանը։
Դատարանը ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խափանման միջոցը փոխել է 15 մլն դրամ գրավի չափով։
Փաստաբանը փոխանցեց, որ նախկին նախարարն ամենայն հավանականությամբ այսօր կլինի ազատության մեջ։
Դավիթ Տոնոյանը կալանքի տակ մնաց շուրջ 3 տարի։
Հիշեցնենք` 2021-ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ-ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Նույն օրը Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: