Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Շենքի բնակիչները բաց-նամակ է հղել ԵՐԿԻՐ-ին. օգնություն են խնդրում: Ծառահատում են 16 հարկանի 96 բնակարան շենքի հարակից փոքրիկ տարածքը: Դիմել են Գագիկ Բեգլայանին, նախկին քաղաքապետն էլ պատասխանել էր՝ ամեն ինչ օրինական է:
Սակայն շենքի բնակիչները խիստ կասկածում են Գագիկ Բեգլարյանի պատասխանին եւ խնդրում են՝ պարզել, թե որքանո՞վ է օրինական այդ գործարքը:
|
|
Նամակում ասված է.
«Շենքն ունի փոքրիկ տարածք (350 քմ), որը 1990-ից բնակիչների ուժերով եւ ջանքերով կանաչապատվել է եւ ծառատնկվել՝ դառնալով բնակիչների համար հանգստի գոտի, իսկ երեխաների համար՝ խաղահրապարակ: Ներկա պահին այն ինչ-ինչ ճանապարհներով օտարացվել է ոմն քաղաքացու, որն այսօր բարբարոսաբար իրականացրել է ծառերի եւ թփերի հատումը՝ շինարարություն ծավալելու նպատակով (հատված են մոտավրապես 50 գծային մետր ծառաթփեր եւ 20-25 ծառ): Մենք դիմել ենք Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությանը, մարդու իրավունքների պաշտպանին, Երեւանի քաղաքապետ պարոն Բեգլարյանին եւ ստացել ենք պատասխան՝ ամեն ինչ օրինական է: ...Բոլոր որոշումներին պետք է տեղյակ լինեն համայնքի բոլոր սեփականատերերը: Օրենքի բոլոր դռները ծեծելիս պարզվեց, որ օդում կախվածների համար էլ օրենք կա. շենքի շուրջը պետք է տարածք լիի»:
ԵՐԿԻՐ-ը կփորձի պարզել, թե որքանո՞վ է օրինական նախկին քաղաքապետի այս գործարքը: