Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ընթանում են վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Գավառի քաղաքապետարանի աշխատակազմից:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի շրջանակներում:
Կապիտալ վերանորոգման աշխատատնքներն իրականացնում է «Հազարաշեն» կազմակերպությունը: Աշխատանքների պայմանագրային արժեքը կազմում է 8 միլիոն 20 հազար դրամ, որից համայնքի բյուջեի մասնաբաժինը կազմում է 55 տոկոս կամ 4 միլիոն 411 հազար դրամ, իսկ պետական բյուջեի ներդրումը՝ 45 տոկոս կամ 3 միլիոն 609 հազար դրամ: Ծրագրով նախատեսվում է եկեղեցու հարակից այգու հիմնանորոգում, սիզամարգերի ստեղծում, սալիկապատում եւ սալուղիների կառուցում։ Կառուցվող պուրակն իր առանձնահատկությունն ունի. այն գտնվում է եկեղեցու հարակից եւ Գավառի ամենակենտրոնական հատվածում։ Այստեղ է տեղակայված նաեւ Հայոց ցեղասպանության զոհերի հուշաքարը։
Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ այս տարի գավառ քաղաքում հաստատվել եւ իրականացվելու է վեց սուբվենցիոն ծրագիր, որոնցից չորսն այս պահին արդեն ընթացքի մեջ են: