կարևոր
646 դիտում, 5 ժամ առաջ - 2025-08-20 16:43
Հասարակություն

Խախտվում են Հրայր սարկավագի իրավունքները. դատարանն առանց պաշտպանի նիստ է անում, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց և հեռացավ

Խախտվում են Հրայր սարկավագի իրավունքները. դատարանն առանց պաշտպանի նիստ է անում, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը բոյկոտեց և հեռացավ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագհությամբ, ընթանում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով նախնական դատալսումները։ 

Դատական նիստի մեկնարկից ի վեր խախտվում են Հրայր սարկավագ Հակոբյանի իրավունքները, քանի որ նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը, որը դատարանին նախապես էր հայտնել, որ երկրում չէ, չի կարող մասնակցել դատական նիստին, սակայն դատարանը շարունակում է դատական նիստը՝ խախտելով պաշտպանության իրավունքը։ Դատարանում Իգոր Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը միջնորդեց՝ հեռացնել հանրային մեղադրող դատախազներ Գորիկ Հովակիմյանին, Ծովակ Մնացականյանին, Հայկ Հովհաննիսյանին, Արգամ Դալլաքյանին, Արման Բաղդասարյանին հեռացնել վարույթից։ Բացարկի հիմքում փաստացի դրվել է գործում առկա խախտումները՝  կեղծված կամ առնվազն մոնտաժված գաղտնալսումների հանգամանքը։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանն էլ արձանագրեց՝ նման մեղադրական   եզրակացութրուն չեն տեսել, ավելին, ինքը համաձայնություն չի տվել, որ իրեն էլեկտրոնային ձևով ուղարկեն եզրակացությունը։ 

Անդրադառնալով Հրայր սարկավագի՝ պաշտպան չունենալու հանգամանքին՝ պաշտպանները նշեցին, որ մոտ էին՝ ապօրինության։

«Այս ամենն ուղիղ հետևանք է՝ ԱԺ հուլիսի 3-ի հայտարարության, գտնում եմ, որ ոչ դատախազները, ոչ դատարանները չեն կարող օբյեկտիվ, արդար դատաքննություն իրականացնել»,- նշեց Մելիքյանը։

Հրայր սարկավագի իրավունքների խախտման հարցը բարձրացրեց նաև Իգոր Սարգսյանի պաշտպաններից Լիպարիտ Սիմոնայանը՝ բոյկոտելով նիստը և  հեռանալով։
Նշենք, որ նախնական դատալսումների ընթացքում պետք է քննարկվի նաև խափանման միջոցների հարցը։

Մանրամասն՝ տեսանյութում։