|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Դատարանը վերացրեց Հրայր սարկավագ Հակոբյանի վարչական հսկողությունը՝ ուժի մեջ թողնելով միայն բացակայելու արգելք խափանմանն միջոցը։ Դատարանի որոշման համար հիմք է հանդիսացել Հրայր սարկավագի պատշաճ վարքագիծը։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանի և շարժման մյուս մասնակիցների գործով դատական նիստը։
Դատարանը բոլորի կալանքը երեք ամսով երկարաձգել է, իսկ զոհվածի հայր Արա Ռոստոմյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանք՝ 3 ամիս ժամկետով, Հրայր սարկավագ Հակոբյանի նկատմամբ կկիրառել վարչական հսկողությւոն և բացակայելու արգելք խափանման միջոցները։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ շարժման ղեկավարներից ու մասնակիցներից 18 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43- 419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):