կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-11-24 13:54
Հասարակություն

Ապօրինի ծառահատում՝ Սևքարի հարակից անտառում

Ապօրինի ծառահատում՝ Սևքարի  հարակից անտառում
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները նոյեմբերի 23-ին` ժամը  22.45-ին, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, օղակաձև խաչմերուկում ստուգման են  ենթարկել 1968 թ. ծնված Արմեն Պ.-ի   վարած  «Զիլ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մոտ 11 խ/մ վառելափայտով բեռնված: 
Արմեն Պ.-ն ներկայացրել է հոկտեմբերի 23-ին 6 խ/մ վառելափայտի ինքնապատրաստման փաստաթուղթ, իսկ 5 խ/մ վառելափայտի վերաբերյալ փաստաթուղթ չի ներկայացրել և բացատրություն է տվել, որ ս/թ նոյեմբերի 20-ին ինքը Սևքար գյուղի հարակից անտառից ապօրինի կտրել է 6 բոխի, որից էլ պատրաստել է 5 խ/մ վառելափայտ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Կատարվում է հետաքննություն: