Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
«Նվիրակ» մշակութային հիմնադրամը ստեղծվել է մշակույթի բոլոր ճյուղերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման միտումով: Հիմնադրամը որևէ քաղաքական թիմի չի պատկանում և գործելու է որպես անկախ կառույց ի շահ հայ մշակույթի, ի շահ մեր հայրենիքի: Համացանցում այսօր արդեն տարածվում է հիմնադրամի առաջին՝ «Կյանք տուր հայ մշակույթին» հոլովակը, որտեղ նկարահանվել են ՀՀ ժողովրդական նկարիչ, գեղանկարիչ Հրանտ Թադևոսյանը, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, բանաստեղծ, արձակագիր Վահագն Մուղնեցյանը, «Կարին» ավանդական երգի-պարի համույթի ղեկավար Գագիկ Գինոսյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, մաեստրո Տիգրան Մկրտչյանը, «Հայֆիլմ»-ի կինոօպերատոր Լևոն Աթոյանցը, ՀՀ ԶՈՒ ԳՇ ռազմանվագախմբային ծառայության պետ, գլխավոր զինվորական դիրիժոր Արմեն Պողոսյանը:
Տեսանյութի նկարահանման նպատակն է ցույց տալ, որ հիմնադրամի գործունեության հիմքում լինելու է միայն այս և նման ճանապարհ անցած մարդկանց տարիների փորձն ու խոսքը:
Հիմնադրի խոսքով՝ կառույցի կայացման արդյունքում, մենք կհասնենք մշակութային վերազարթոնքի, քանզի հայրենիքի համար օրհասական պահին հենց ճշմարիտ մշակույթի տարածումը կարող է բուժիչ լինել: