կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-11-27 03:29
Սպորտ

Լեոնիդ Պարֆյոնովը՝ Լիստևի անվան մրցանակակիր /տեսանյութ/

Լեոնիդ Պարֆյոնովը՝ Լիստևի անվան մրցանակակիր /տեսանյութ/

Լեոնիդ Պարֆյոնովը դարձել է Վլադիսլավ Լիստևի անվան հեռուստատեսային մրցանակի առաջին դափնեկիրը։ Մրցանակը շնորհվել է «Հանրահայտ լրագրողի ստեղծագործական սկզբունքները էկրանին վառ մարմնավորելու համար»։ Պարգևի հանձնումը տեղի է ունեցել ռուս հայտնի հեռուստահաղորդավարի ու լրագրողի մահման 15-րդ տարելիցի օրը։


Մրցանակը սահմանվել է 2010 թվին՝ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և Առաջին ալիքի կողմից։ Մրցանակատվությունից հետո Պարֆիոնովը հանդես է  եկել ելույթով , որը նաև ուղղակի կարող է վերաբերվել մեր հեռուստամշակույթին :Լեոնիդ Պարֆյոնովի ելույթի  ամբողջական տեքստը հրապարակել է «Էխո Մոսկվի» ինտերնետային կայքը։

 

«Այսօր առավոտյան գնացի հիվանդանոց՝ Օլեգ Կաշինի մոտ։ Նրան հերթական անգամ վիրահատել են, վիրահատական ճանապարհով, բառիս ուղղակի և անուղղակի իմաստով, վերականգնել ռուս լրագրողի դեմքը։ «Կոմերսանտ» թերթի թղթակցին գազանաբար ծեծի ենթարկելու փաստը ավելի մեծ արձագանք առաջացրեց հասարակության մեջ և մասնագիտական միջավայրում, քան թե ռուսաստանյան ուրիշ լրագրողների կյանքի դեմ կատարված մյուս բոլոր մահափորձերը։ Դաշնային հեռուստաալիքների վերաբերմունքում, ճիշտ է, կարող էր նախատվություն ենթադրվել, քանզի պատահածին պետության ղեկավարի անմիջական արձագանքման տոնը ևս տարբերվում էր Աննա Պոլիտկովսկայայի սպանությունից հետո առաջին դեմքի ասածից։ Մեկ բան ևս։

 

Մինչ այդ հարձակումը Օլեգ Կաշինը գոյություն չուներ և չէր կարող գոյություն ունենալ դաշնային եթերի համար։ Վերջին շրջանում նա գրում էր արմատական ընդդիմության, բողոքական շարժումների ու փողոցային երիտասարդական առաջնորդների մասին, իսկ այս թեմաներն ու հերոսները աներևակայելի են հեռուստատեսությունում։ Լուսանցքային միջավայրն սկսում է ինչ-որ բան փոխել հասարակական իրավիճակում, նոր մոտեցում է ձևավորում, բայց Կաշինը լրագրողների մեջ պարզապես գործընկերներ չունի։ Մի Անդրեյ Լոշակ կար, նա էլ ամբողջովին դուրս եկավ՝ մտավ ինտերնետ։

90-ականների իրական ու թվացյալ մեղքերից հետո, 2000-ականներին երկու քայլի օգնությամբ, սկզբում հանուն լրագրողական օլիգարխներին արմատախիլ անելու, իսկ հետո հակաահաբեկչական պատերազմում հանուն շարքերի միասնության, տեղի ունեցավ «դաշնային» հեռուստաինֆորմացիայի ապապետականացում։ Լրագրողական թեմաները, դրանց թվում նաև կյանքը, վերջնականապես բաժանվեց հեռուստատեսությամբ անցկացվողի և չանցկացվողի։ Յուրաքանչյուր նշանակալի քաղաքական եթերի հետևում ուրվագծվում են իշխանության նպատակներն ու խնդիրները, տրամադրությունները, վերաբերմունքը, նրա բարեկմաներն ու թշնամիները։ Ինստիտուցիոնալ առումով դա բոլորովին էլ տեղեկատվություն չէ, այլ իշխանական փիառ (գովազդ) կամ հակափիառ. ի՞նչ արժեր միայն Լուժկովի հեռացման նախապատրաստությունը  և  իհարկե, իշխանության ինքնափիառը։

 

Դաշնային հեռուստաալիքի թղթակցի համար բարձրագույն պաշտոնյաները նյուսմեյքերներ (նորություն ստեղծողներ) չեն, այլ իր պետի պետերը։ Ինստիտուցիոնալ առումով թղթակիցն այդ դեպքում բոլորովին էլ լրագրող չէ, այլ չինովնիկ, որը հետևում է ծառայելու և ենթարկվելու տրամաբանությանը։ Ղեկավարի ղեկավարի հետ հնարավոր չէ հարցազրույց. բառի իսկական իմաստով՝ անձին բացելու փորձ, որը չէր ցանկանա բացվել։ Դեղին «Լադա Կալինայում» Անդրեյ Կալեսնիկովի զրույցը Վլադիմիր Պուտինի հետ թույլ է տալիս զգալ վարչապետի ինքնավստահությունը, նրա տրամադրությունը 2012 թվականի համար և անտեղյակությունը տհաճ թեմաներից։ Բայց կպատկերացնե՞նք, արդյոք, հայրենական հեռուստալրագրողի շուրթերին, իսկ հետո հայրենական հեռուստաեթերում Կալեսնիկովի կողմից Պուտինին տրված այս հարցը՝ ինչո՞ւ եք փակել  Միխայիլ Խոդորկովսկուն։

Սա դարձյալ օրինակ է «Կոմերսանտ»-ից. երբեմն տպավորություն է ստեղծվում, թե երկրի առաջատար հասարակական-քաղաքական թեման (բանբերը բոլորովին էլ ծրագրային-ընդդիմադիր չէ) և դաշնային հեռուստաալիքները պատմում են տարբեր Ռուսաստանների մասին։ Իսկ առաջատար «Վեդոմոստի» թերթին, խոսնակ Գրիզլովը, ըստ էության, հավասարեցրել է ահաբեկիչների հանցակիցների հետ, այդ թվում՝ իր սովորության համաձայն, ռուսաստանյան ԶԼՄ-ների, նախևառաջ՝ հեռուստատեսության եթերում։ Գործող նախագահի ու վարչապետի վարկանիշները գնահատում են մոտ 75%։ Դաշնային հեռուստաեթերում չեն լսվում քննդատական, թերահավատ կամ ծաղրական դատողություններ նրանց մասին։ Լռության է մատնվում հասարակական կարծիքի 1/4 սպեկտրը։ Բարձրագույն իշխանությունը ներկայանում է թանկագին հանգուցյալի պես. նրա մասին միայն լավ բան կամ՝ ոչինչ։ Այն դեպքում, երբ լսարանը բացահայտորեն ուրիշ կարծիքների պահանջ ունի. ինչպիսի իրարանցում առաջացրեց միակ բացառությունը՝ Յուրի Շևչուկի՝ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության ցուցադրումը հեռուստատեսությամբ։

Մշտապես թարմ ձևեր, որ ծանոթ են բոլոր նրանց, ովքեր տեսել են ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունը։ Երբ ռեպորտաժներին փոխարինում է «հանդիպում Կրեմլում» արձանագրային նկարահանումը, տեքստը «ինտոնացիոն աջակցություն» է պարունակում, երբ գոյություն ունեն ցուցադրության կանոններ. առաջին դեմքը ընդունում է նախարարի կամ շրջանի ղեկավարի, հանդիպում է ունենում ժողովրդի հետ, վեհաժողով է անցկացնում արտասահմանցի իր գործընկերոջ հետ։ Սրանք նորություններ չեն, այլ հնություններ, կրկնությունը այն բանի, ինչպես որ ընդունված է նման դեպքերում հաղորդել։ Հնարավոր են ցուցադրություններ նաև առանց տեղեկատվական առիթների. նոսրացած եթերային մարգում ցանկացած բանջարեղեն լուջ դեմք կթվա՝ պարզապես էկրանին կանոնավորապես երևալու շնորհիվ։

 

24 տարի աշխատելով միայն Օստանկինոյում կամ Օստանկինոյի համար՝ այս մասին դառնությամբ եմ ասում։ Ես իրավունք չունեմ մեղադրելու գործընկերներիցս և ոչ մեկին, ինքնս էլ մարտիկ չեմ ու մյուսներից էլ սխրանքներ չեմ ակնկալում։ Բայց գոնե պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Կրկնակի վիրավորական է հեռուստալրագրության համար մասշտաբային հեռուստաշոուների ու հայրենական սերիալների դպրոցի ակնհայտ ձեռքբերումների  առկայության պայմաններում։ Մեր հեռուստատեսությունը գնալով ավելի ու ավելի հնարամտորեն է հուզում, գրավում, զվարճացնում ու ծիծաղեցնում, բայց հազիվ թե այն, քաղաքացիական հասարակական-քաղաքական ինստիտուտ անվանես։ Համոզված եմ, որ սա հեռուստադիտումի դրամատիկական անկման գլխավոր պատճառներից մեկն է բնակչության ամենաակտիվ հատվածի շրջանում, երբ մեր ու ձեր շրջապատի մարդիկ ասում են՝ ինչո՞ւ միացնենք այդ արկղը. որն ինձ համար չէ:

Էլ ավելի սարսափելի է, երբ բնակչության մեծ մասն արդեն լրագրության կարիք չի զգում։ Երբ տարակուսում են՝ դե, ծեծել են, մեծ բան, մեզանից քչերի՞ն են ծեծում, ինչո՞ւ են մի լրագրողի պատճառով այդպիսի աղմուկ բարձրացրել: Միլիոնավոր մարդիկ չեն հասկանում, որ լրագրողը մասնագիտական ռիսկի է դիմում հանուն իր լսարանի։ Լրագրողին ծեծում են ոչ այն պատճառով, թե նա ինչ է գրել, ասել կամ նկարահանել։ Այլ այն բանի համար, որ դա կարդացել են, լսել կամ տեսել»։

Ելույթն ամբողջությամբ տես այստեղ