Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան մատակարարվել է այնպիսի սպառազինություն, որ նախկինում երբեք չի մատակարարվել. ըստ Yerkir.am-ի՝ ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, որը Հայաստանում է՝ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին մասնակցելու համար։
«Այնպես որ, կարծում եմ, նեղանալը մեղք է, հատկապես՝ Ռուսաստանից՝ Հայաստանին զենք մատակարարելու հարցում»,- նշել է նա։
Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլև իր գործընկերներին ու դաշնակիցներին, որոնց թվում է նաև Հայաստանը, որին վաճառում է ավելի շատ և այնպիսի զենք, որը չի վաճառում այլ երկրների՝ ընդգծել է ռուս պատգամավորը։
«Ադրբեջանին էլ մտահոգում է, որ մենք նորագույն զենք ենք վաճառում Հայաստանին»,- ասել է Լեոնիդ Կալաշնիկովը՝ հավելելով, որ երկրների ղեկավարները հենց նրա համար են, որ քննարկեն զենքի վաճառքի հետ կապված մտահոգիչ հարցերը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հարցը ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները հաշվի են առնում իրենց որոշումներում։ Թեև խորհրդարանական հարթակում այդ հարցը չի քննարկվում, բայց, Կալաշնիկովի խոսքով, ՀԱՊԿ-ն ունի նաև քարտուղարություն, երկրների ղեկավարներ, որոնք, հավանաբար, այդ հարցը քննարկել և քննարկում են։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-5-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդի և Խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նիստերը:
Մանրամասները՝ տեսանյութում: