կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-08 13:26
Հասարակություն

Ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, կառավարությունը քննարկում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը. ՄՊՀ

Ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, կառավարությունը քննարկում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Էկոնոմիկայի նախարարության առաջարկով դիտարկել է պարարտանյութի ներմուծման շուկան, տեղեկացնում են ՄՊՀ լրատվական ծառայությունից։
 
«ՄՊՀ-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2021 թվականի վերջին ամիսներից ներքին շուկայում արձանագրվում է պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է ձեռքբերման գների զգալի բարձրացմամբ:
 
Վերլուծությունները ցույց են տվել, որ համաշխարհային շուկայում տեղի է ունեցել պարարտանյութի գների բարձրացում, ինչը պայմանավորված է բնական գազի գնի բարձրացմամբ, ինչպես նաև պարարտանյութի պակասուրդով: Գազի գնի բարձրացմամբ պայմանավորված Եվրոպական մի շարք խոշոր արտադրողներ դադարեցրել են պարարտանյութի արտադրությունը, ինչն իր ազդեցությունն է ունեցել առաջարկ/պահանջարկի հարաբերակցության վրա:
 
Միաժամանակ, ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ քննարկվում է քվոտավորված պարարտանյութի ներմուծման հնարավորության հարցը:
 
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ներմուծումների մեծ մասը իրականացվում է ՌԴ-ից, Վրաստանից»,- հայտնում են ՄՊՀ-ից։