|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հայաստանում սպառողական շուկան բախվել է նոր գնաճային ալիքի։ Տավարի մսի գները վերջին օրերին աճել են մոտ 1000 դրամով մեկ կիլոգրամի հաշվով, ինչը պայմանավորված է առաջարկի պակասով։
Վաճառողների խոսքով՝ ներկայումս ֆերմերները չեն կարողանում բավարարել պահանջարկը՝ արտադրության սահմանափակ հնարավորությունների պատճառով։ Միևնույն ժամանակ ֆերմերներն ընդգծում են, որ խնդիրը միայն կարճաժամկետ չէ և ունի կառուցվածքային հիմքեր։
Նրանց տվյալներով, Ղարաբաղյան հակամարտությունից հետո զգալիորեն կրճատվել են արոտավայրերը, հատկապես սահմանամերձ շրջաններում։ Նախկինում կերային բազայի մի մասը ստացվում էր Լեռնային Ղարաբաղից, սակայն 2023 թվականից հետո այդ հնարավորությունը վերացել է։ Բացի այդ, անվտանգության հետ կապված սահմանափակումները նվազեցրել են որոշ տարածքների օգտագործման հասանելիությունը։
Այս պայմաններում խոշոր եղջերավոր անասունների պահումը դարձել է ավելի ծախսատար և պակաս արդյունավետ, ինչի հետևանքով կրճատվել է անասնագլխաքանակը և նվազել մսի արտադրությունը։ Արդյունքում շուկայում արձանագրվում է գների բարձրացում։